Главная » 2011 Октябрь 27 » Մեր հավաքականն այսօր կմրցակցի Ադրբեջանի թիմի հետ
17:08 Մեր հավաքականն այսօր կմրցակցի Ադրբեջանի թիմի հետ | |
![]() Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը թուրքական Իզմիթում շարունակվող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին, սակայն շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մեր ընտրանին այժմ իր ակտիվում ունի 16,5 միավոր և 1,5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում հաստատված Ռուսաստանի հավաքականին: Վրացիները երրորդ տեղում են 13,5 միավոր արդյունքով: 6-րդ տուրում Հայաստանի պատանեկան ընտրանու մրցակիցն այսօր Ադրբեջանի թիմն է, որը հաշվետու տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Իրանի հավաքականի հետ և 13 միավորով հայտնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: | |
|
Всего комментариев: 0 | |