Главная » 2011 » Октябрь » 27 » Որտե ՞ղ կծնվի մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը
12:41
Որտե ՞ղ կծնվի մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը
Հոկտեմբեր 26, 2011 | 14:41 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը որոշում է ընդունել մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչ համարել հոկտեմբերի 31-ին, Կալինինգրադ քաղաքում ծնվելիք երեխային, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Երեխայի ծնողներին հիշարժան վկայական կտան, որը կհավաստի, որ այդ երեխայից սկսվում է մոլորակի բնակչության 8-րդ միլիարդի հաշվարկը: Նվերներ են պատրաստում նաեւ տեղի իշխանությունները:

Իհարկե, մոլորակի բնակչության աճի ճշգրիտ հաշվարկ կազմակերպելն  անհնար է, այդ պատճառով ՄԱԿ-ը տարածքներ է առանձնացում, որոնք պետք է խորհրդանշեն Երկրի բնակչության աճը:

1999թ. հայտարարվել էր, որ բոսնիական Սարաեւոյում ծնված տղան  Երկրի բնակչության թիվը հասցրեց 6 միլիարդի: Կալինինգրադն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ կայացել է մոլորակի ժողովրդագրական իրավիճակի մասին զեկույցը:

Просмотров: 353 | Добавил: Xuligan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: