17:33 Պատահարներ Հայաստանի ճանապարհներին. 4 վիրավոր | |
![]() Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին մի շարք պատահարներ են գրանցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Erevancki.do.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 9-ին, Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» եւ «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Նիսսան»-ի վարորդը ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 98-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով 48-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց: Ժամը 18.20-ին, «ՎԱԶ-11183-115-30» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի եւ Եղվարդի խճուղու հատման մասում բախվել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-11183-115-30»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժամը 23-ին, «Բյուդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: | |
|
Всего комментариев: 0 | |