12:19 Պեդրոն մանրակրկիտ բուժզննում անցավ (26/10/2011) | |
![]() Ինչպես տեղեկացրել էինք, Պեդրոն այսօր պետք է մանրակրկիտ բուժզննում անցներ: Դա եղավ և հաստատվեց առաջին բուժզննման ախտորոշումը: Սակայն այժմ պարզ է, որ նա ոչ թե կբացակայի 10 - ից 15 օր, այլ 2 - ից 3 շաբաթ: Այսօր Պեդրո Ռոդրիգեզը Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում էր, որտեղ մանրակրկիտ բուժզննում անցավ, որպեսզի որոշի վնասվածքի լրջությունը, որը ստացել էր Գրանադայի դեմ խաղում` Լոս Կարմենես մարզադաշտում: Հենց որ բուժզննումն ավարտվեց, բժշկական անձնակազմը հաստատեց առաջին բուժզննման ախտորոշումը` նա պարզապես ցավեր ունի ոտնաթաթի ջլի շրջանում, սակայն լուրջ վնասվածք չկա:
Նա կբացակայի 2 - ից 3 շաբաթ, այսինքն, բաց կթողնի Մալյորկայի, Ատլետիկ Բիլբաոյի և Պլզենի Վիկտորիայի դեմ հանդիպումները: Նա չի կարողանա խաղադաշտ դուրս գալ նաև նոյեմբերի 9 - ին, երբ թիմը կմրցի Հոսպիտալետի հետ:
| |
|
Всего комментариев: 0 | |