23:05 Քադաֆիին սպանողին կդատեն | |
![]() Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ) կդատի լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիին սպանողին: Այս մասին հայտնել է խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդել Հաֆիզ Գոգան, հաղորդում է BBC-ն: Նրա խոսքով` գնդապետի մահվան հանգամանքների հետաքննությունն արդեն սկսվել է: Ավելի վաղ հայտնել էին, որ Քադաֆիի նկատմամբ, հնարավոր է, սեռական բռնություն էր կիրառվել: Այդ ենթադրությունների պատճառը համացանցում հայտնված տեսանյութերն են, որոնցում, ենթադրվում է, ներկայացված են գնդապետի կյանքի վերջին րոպեները: Որոշ տեսանյութերում երեւում է, թե ինչպես են գնդապետին քարշ տալիս փողոցներով: Այլ տեսանյութերում երեւում է, թե ինչպես են վիրավոր Քադաֆիին անարգանքների եւ ծաղրուծանակի ենթարկում: Սակայն թե հատկապես ում ձեռքով է Քադաֆին սպանվել, հայտնի չէ: Քադաֆին գերի էր ընկել հոկտեմբերի 20-ին Սիրտում, իսկ ավելի ուշ անհայտ հանգամանքներում սպանվել էր նոր իշխանությունների զինված կողմնակիցների կողմից: Մահից առաջ նրան դաժան ծաղրուծանակի են ենթարկել: Նրա դիակը եւ նրա որդի Մութասիմի մարմնի մասերը հաընդհանուր ցուցադրության էին դրվել. 4 օր նրանք գտնվել են սառնարանային խցիկում` լիբիական Միսրատա քաղաքում: Հոկտեմբերի 25-ին Քադաֆին հուղարկավորվել է լիբիական անապատում, գերեզմանի տեղը գաղտնի է պահվում: | |
|
Всего комментариев: 0 | |