Главная » 2011 » Октябрь » 27 » Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է վճարել Կարապետ Միքայելյանի վիրահատության գումարը
12:34
Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է վճարել Կարապետ Միքայելյանի վիրահատության գումարը
Հոկտեմբեր 27, 2011 | 00:39 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է վճարել «Կռիլյա Սովետով» թիմի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանի սրտի փոխպատվաստման անհապաղ վիրահատության համար անհրաժեշտ գումարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ֆուտբոլիստի կնոջն ասել է, որ ամեն ինչ կանի նրան փրկելու համար: «Ես հիմա էլ եմ հայտարարել, թող ինձ ասեն, թե ինչ ձեւ եւ որտեղ է պետք, ես տալիս եմ այդ գումարը: Կնոջը դիմել եմ, ասել եմ` ասեք ինչ է, բոլոր գումարը ես եմ տալիս, հիմա սպասում են կնոջը»,-նշեց ՀՖՖ նախագահը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Կռիլյա Սովետով» թիմի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանի լուրջ հիվանդության մասին լուրը ինտերնետում տարածվեց սեպտեմբերի վերջին: Միքայելյանը պետք է սրտի փոխպատվաստման անհապաղ վիրահատության ենթարկվի, սակայն վիրահատության համար գումար չունի: Sports.ru-ի թղթակիցը հանդիպել է ֆուտբոլիստի հետ եւ պարզել, թե ինչպես կարելի է օգնել նրան: Միքայելյանի խոսքով, «իր սիրտն աշխատում է երեք անգամ դանդաղ, քան սովորական մարդու մոտ»: «Սա վերջին փուլն է: Դա շատ վատ է: Ես այժմ հաբեր եմ խմում, որ ինչ-որ կերպ լավացնեմ սրտի աշխատանքը եւ ինձ կարողանան վիրահատել: Հարցն այն է, թե ինչ վիրահատություն է անհրաժեշտ: Ամենավատ տարբերակը փոխպատվաստումն է: 60 տոկոս հավանականություն կա, որ հենց դա էլ կպահանջվի: Թեեւ բժիշկները խոստանում են, որ այլ տարբերակ կգտնեն: Ես արդեն տեսնել չեմ կարողանում այդ հաբերը` դառը եւ զզվելի: Դրանցից իմ դեմքն է ուռել»,- ասել է Միքայելյանը: Նրա խոսքով, մեկ շաբաթ անց կրկին հիվանդանոց կպառկի եւ այդ ժամանակ էլ կասեն, թե ինչ է անհրաժեշտ: Հարցին, թե որքա՞ն գումար է հաջողվել հավաքել, Միքայելյանն ասել է. «Ես խաղացել եմ մի քանի ակումբներում, ընդ որում` լավ եմ խաղացել, գրեթե բոլոր թիմերում լավագույն ռմբարկու եմ եղել, իսկ այժմ նման վերաբերմունք… Վիրավորական է: Ոչ ոք դեռ գումար չի տվել: Իսկ Հայաստանի հավաքականի հետ ընդհանրապես տարօրինակ իրավիճակ է: Լսել եմ, որ այնտեղ գումար էին ուզում հավաքել: Բայց ընկերոջս միջոցով իմացա` զուր: Արժութային հաշվիս վրա նախկինի պես անանուն 200 եվրո է: Եթե այդ 200 եվրոն Հայաստանի հավաքականն է ուղարկել, դե ինչ շատ շնորհակալ եմ»,- ասել է Միքայելյանը:


Просмотров: 365 | Добавил: Xuligan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: