15:48 Սեքսապաթոլոգ. Քիմիական ամլացումը բռնության հարցը չի լուծի | |
![]() Հարկադիր ամլացումն անընդունելի է, քանի որ անձը կարող չլինել սերիական բռնություն գործող, բայց բռնության դիմել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ շատ թանկ վճարել դրա համար: Այս մասին, հոկտեմբերի 28-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` ավելացնելով, որ այդ մարդիկ պետք է պատժվեն միայն օրենքով սահմանված կարգով: «Ի վերջո, հանցագործն էլ է մարդ, եւ չի կարելի նրա հետ այդպես վարվել: Ամլացումը եւս բռնություն է, որը, սակայն, կատարվում է պետության կողմից: Դա հիշեցնում է հին ժամանակները», - նշել է Խուդոյանը: Ըստ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի` քիմիական ամորձատումը հարցի լուծում չէ. «Քիմիական ամլացումը չի զսպում մարդու սեռական կարիքները: Սկզբնական փուլում քիմիական ամորձատումը զսպում է սեռական ցանկությունները, բայց եթե մարդը հակում ունի երեխաների կամ տարեց մարդկանց նկատմամբ, ապա որոշ ժամանակ անց բնազդների ազդեցության տակ այդ ցանկությունը կարող է կրկին ի հայտ գալ»: Շահրամանյանը նաեւ նշեց, որ մանկապղծությունը բուժվում է հոգեթերապիայի միջոցով, եթե չի ուղեկցվում շիզոֆրենիայով: Ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել էր սեռական հանցագործությունների համար հարկադիր ամորձատում կիրառել: Նրա կարծիքով, ահազանգի համար պատճառ են դարձել Հայաստանում մանկապղծության դեպքերը: Այսպես հանրապետության դատական մարմինների տվյալներով, 2000-2010 թվականներին Հայաստանում սեռական հանցագործություններից տուժել են 100 անչափահասներ: «Դա միայն այսբերգի գագաթն է, հասկանալի պատճառներով, տուժածների ծնողները մեծ մասամբ դատարան չեն դիմում»,- ասել է Դալլաքյանը, սակայն : Բացի այդ, ըստ պատգամավորի, դատարանները մեղավորների պատասխանատվությունը սահմանափակում են 100 հազար դրամ տուգանքով: Վերջին շրջանում, սըտ պատգամավորի, նման աղաղակող հանցագործությունները համալրվել են եւս մեկով` տարեց կանանց վրա երիտասարդների հարձակումներով: «Ես առաջարկում եմ լրջորեն խստացնել պատիժները, ավելացնել բանտային ժամկետները, նաեւ հանցագործշների նկատմամբ կաստրացիա կիրառել: Նման մեխանիզմ գործում է զարգացած այնպիսի երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 8 նահանգներ»,- նկատել է Վիկտոր Դալլաքյանը: | |
|
Всего комментариев: 0 | |