Главная » 2011 » Октябрь » 28 » Սեքսապաթոլոգ. Տարեց կանանց նկատմամբ բռնությունները հերոնտոֆիլիայի հետեւանք չեն
15:46
Սեքսապաթոլոգ. Տարեց կանանց նկատմամբ բռնությունները հերոնտոֆիլիայի հետեւանք չեն

Վերջին ամիսներին Հայաստանում գրանցված տարեց կանանց նկատմամբ սեռական բռնությունները չի կարելի որակել որպես հերոնտոֆիլիայի դրսեւորում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սեքապատոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Վերջին դեպքերը, որոնք արժանացել են բուռն քննարկման, չեն պարունակում հերոնտոֆիլիայի նշաններ, դրանք բռնաբարության դեպքեր են: Եթե անձը սեռական հակում ունի երեխայի կամ տարեցների հանդեպ ինքն իր հակման իրականացմանը փորձում է հասնել բարիդրացիական հարաբերությունների միջոցով: Եւ պետք է պարզել պատճառը, թե ինչի հետեւանք է այդպիսի սեռական դրսեւորումը»,-նշեց Շահրամանյանը:

Ավելի վաղ  տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին Լոռու մարզում  22-ամյա Արամ Մ.-ն ներխուժել է 80-ամյա Ռ.Մ-ի տուն, ծեծի է ենթարկել իրեն, այնուհետ բռնաբարել:

Մյուս դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզում, երբ 26-ամյա երիտասարդը ներխուժել է 83-ամյա կնոջ տուն բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ:

Просмотров: 424 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: