Главная » 2011 » Октябрь » 30 » Թուրքիայի եւ Իրանի քաղաքացիները Հայաստանում վթարի են ենթարկվել
14:42
Թուրքիայի եւ Իրանի քաղաքացիները Հայաստանում վթարի են ենթարկվել

Հոկտեմբերի 29-ին  Քաղցրաշեն- Այգազարդ ավտոճանպարհի  2-րդ կիլոմետրում տեղի է ունեցել  ավտոճանապարհային պատահար, որի հետեւանքով տուժել են նաեւ  Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիներ:  

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի` դեռեւս չպարզված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 12 ՕՏ 016 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 62 ՕԼ 492 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը` 1981թ. ծնված Ա. Մստոյանը եւ «ՎԱԶ-21011» ավտոմեքենայի վարորդը` 1953թ. ծնված Գեորգի Աբիշոեւը,  ուղեւորներ` Իրանի քաղաքացի,  1980թ. ծնված Դավիլ Մուսավի Միրալիքբարը եւ Թուրքիայի քաղաքացի, 1967թ. ծնված Քարակոշ Ֆահրետիմի Բորհամեթթին  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:  

Այնուհետեւ Ա. Մստոյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որի վիճակը հերթապահ բժիշկը գնահատել է ծանր, իսկ մյուս երեքինը` բավարար:




Просмотров: 363 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: