Главная » 2011 Октябрь 28 » Թուրքիային օգնություն հասցրած հայկական օդանավը վերադարձել է (ֆոտո)
22:52 Թուրքիային օգնություն հասցրած հայկական օդանավը վերադարձել է (ֆոտո) | |
![]() Այսօր` հոկտեմբերի 28-ի երեկոյան, Թուրքիայի Էրզրում քաղաքից Երեւանի «Էրեբունի» օդանավակայան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը: Այս մասին տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղեւորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։ Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր ու ավերածություններ։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ | |
|
Всего комментариев: 0 | |