Главная » 2011 » Октябрь » 27 » Թուրքիայում 91 ժամ փլատակների տակ մնացած 19-ամյա ուսանողը փրկվել է
13:13
Թուրքիայում 91 ժամ փլատակների տակ մնացած 19-ամյա ուսանողը փրկվել է
Հոկտեմբեր 27, 2011 | 13:30 

Թուրքիայի Վան նահանգի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 91 ժամ անց հերթական հրաշքն է տեղի ունցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արճեշում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 19-ամյա Մուհամեդին, ում բուժման համար շտապ Էրզրում են տեղափոխել։

Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։


Просмотров: 320 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: