Главная » 2011 » Октябрь » 26 » Թուրքիայում ֆրանսիացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
21:29
Թուրքիայում ֆրանսիացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Անթալիայում ֆրանսիացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ավտոբուսը շրջվել է ռազմական օդանավակայանի շրջակայքում:

Պատահարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 16 մարդ, որից 13-ը` Ֆրանսիայի քաղաքացիներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Վթարի պատճառը պարզվում է: ՃՏՊ-ի վայր «շտապ օգնության» մեքենաներ են ուղարկվել: Ոստիկանությունը տեղազննում է իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Просмотров: 324 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Armancho  
0
tongue

Имя *:
Email *:
Код *: