Главная » 2011 » Октябрь » 30 » Թուրքիայում ոստիկանները գնդակոծել եւ սատկացրել են բեռով բարձված ջորուն
14:50
Թուրքիայում ոստիկանները գնդակոծել եւ սատկացրել են բեռով բարձված ջորուն

Թուրքիայի Հաքքարի նահանգում ոստիկանները կրակ են բացել ոստիկանատան մոտով անցնող բեռնված ջորու վրա եւ հատուկ զենքով պայթեցրել ջորու մեջքին գտնվող բեռը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Հաքքարիում ոստիկանակետի մոտով անցնող ջորին ահաբեկչության սպառնալիք է դարձել ոստիկանների համար։ Ոստիկանակետ են հրավիրվել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ եւ ռումբ վնասազերծող մասնագետներ։

Ոստիկանները կրակահերթի տակ են պահել ջորուն, իսկ նրա մեջքին գտնվող բեռը պայթեցվել է հատուկ զենքով։

Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք ջորու բեռը պայթուցիկ նյութեր էր, թե՝ ոչ։





Просмотров: 406 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: