Главная » 2011 Октябрь 29 » Վանի երկրաշարժի հետեւանքով ճաքել է Աղթամարի Սուրբ Խաչի գմբեթը
11:27 Վանի երկրաշարժի հետեւանքով ճաքել է Աղթամարի Սուրբ Խաչի գմբեթը | |
![]() Վանում հոտմեբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով վնասվել է նաեւ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, երկրաշարժի հետեւանքով ճաքել է Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը: Նշվում է, որ ուսումնասիրություններ են սկսվել` պարզելու Վանում գտնվող մյուս պատմամշակույթային կառույցների վիճակը ճշտելու համար: Նշենք, որ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 2005-2007 թվականներին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության միջոցներով, որից հետո բացվել է որպես թանգարան: 2010-ին Թուրքիայի մշակույթի նախարարության թույլտությամբ տարին մեկ անգամ իրականացվում է պատարագ: | |
|
Всего комментариев: 0 | |