15:53 Վանի երկրաշարժի տուժածների համար օգնություն տեղափոխող հայկական օդանավն արդեն մեկնել է | |
![]() Երեւանի Էրեբունի օդանավակայանից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով ադրեն մեկնել են Թուրքիայի Էրզրում քաղաք, որպեսզի տեղ հասցնեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռը: Այն իր մեջ ներառում է 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ։ Հիշեցնենք, որ Հայաստանը հոկտեմբերի 27-ին, թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը: Ավելի վաղ հայտնել էր, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։ Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։ | |
|
Всего комментариев: 0 | |