Главная » 2011 » Октябрь » 27 » Վանում 34 գյուղապետ հրաժարական են ներկայացրել
14:51
Վանում 34 գյուղապետ հրաժարական են ներկայացրել

Վանում, հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից հետո պետությունից համապատասխան օգնություն չստանալու պատճառաբանությամբ 34 գյուղապետ հայտարարել են, որ հրաժարական են տալիս։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Վանի արտակարգ իրավիճակների շենքի մոտ հավաքված քուրդ գյուղապետերը բողոքել են, որ պետական կառույցներն իրենց հետ չեն համագործակցում եւ իրենք չեն կարողանում օգնություն ստանալ եւ տրամադրել իրենց բնակիչներին, ինչի պատճառով հայտնվել են ճնշման տակ բնակչության կողմից։

Գյուղապետերից մեկը ելույթ է ունեցել, պնդելով, որ իրենցից պահանջում են օգնություն, սակայն իրենք ոչ մի իրավասություն չունեն։ «Պետական կառույցները մեզ հետ չեն համագործակցում։ Մենք չգիտենք ինչ անենք, որի համար զանգվածային հրաժարական ենք ներկայացնում»,-ասել է գյուղապետը։

Նշենք, որ թուրքական մամուլում ավելի վաղ հայտնվել էր, որ Անկարայի ներկայացուցիչները չեն համագործակցում տեղի քուրդ քաղաքապետերի եւ գյուղապետերի հետ, ինչը խանգարում է ճիշտ կազմակերպել օգնության բաժանումը։


Просмотров: 366 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: