Главная » 2011 » Октябрь » 27 » Վարչապետի համակարգիչը ենթարկվել է հակեր-հարձակման
18:28
Վարչապետի համակարգիչը ենթարկվել է հակեր-հարձակման
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդի և, ըստ ամենայնի, ևս երկու նախարարի խորհրդարանական համակարգիչները ենթարկվել են հակերների հարձակման: Այս մասին, հղում անելով ավստրալիական Sydney's Daily Telegraph-ին գրում է BBC Russian-ը: 
Պարբերականի տեղեկությունների համաձայն, հակերներին հաջողվել է ջարդել էլեկտրոնային փոստի շուրջ 10 հազար հաղորդագրություններ, որոնք ստացվել են Ավստրալիայի կառավարության շուրջ 10 ներկայացուցիչների կողմից: 
Որոշ տեղեկությունների համաձայն, հակերներին հետաքրքրել են երկրի լեռնարդյունաբերությանը վերաբերող տվյալները, ընդ որում` թերթը, հղում անելով անանուն աղբյուրներին ,նշում է, թե կասկածյալների թվում են չինական հատուկ ծառայությունները: 
Մինչդեռ պաշտոնական Կաբերրան ոչ հաստատում, ոչ էլ հերքում է այս տեղեկատվությունը:
Просмотров: 370 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: