Главная » 2011 » Октябрь » 28 » Վարչապետը հանձնարարել է բնապահպանների հետ քննարկել նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկությունները
16:05
Վարչապետը հանձնարարել է բնապահպանների հետ քննարկել նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկությունները

Կառավարությունում այսօր` հոկտեմբերի 28-ին, Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի նիստում, բնապահպանական կազմակերպություններն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման եւ Սեւանա լճին հարակից տարածքում՝ Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության շուրջ:

Կառավարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ այս կապակցությամբ, ՀՀ բնապահպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները ներկայացրել են համապատասխան փաստարկներ: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է վերջիններիս՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որտեղ աշխատում են մեծ փորձառություն ունեցող մասնագետներ: «Սեւանա լճի խնդիրը գտնվում է Հանրապետության ղեկավարի ուշադրության ներքո: Առանց այս հանձնաժողովի եզրակացության՝ կառավարությունը որեւէ գործողություն չի իրականացնում: Կոչ եմ անում համագործակցել հանձնաժողովի հետ՝ ձեր բոլոր մտահոգությունները    փարատելու համար»,- դիմելով բնապահպաններին՝ ասել է վարչապետը:

Просмотров: 377 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: