13:13 Volkswagen-ն ու BMW-ն Եվրոպայում առաջատար են | |
![]() Volkswagen-ն ու BMW-ն 2011թ. 9 ամիսների տվյալներով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի տեմպով առաջատար դիրքերում են: Ինչպես հաղորդում է Businessweek-ը, հունվար-սեպտեմբերին Volkswagen –ի վաճառքն ավելացել է 13%-ով, BMW-ինը` 6,8%-ով: WV մարդատար ավտոմեքենաների գոլոբալ վաճառքը կազմել է 390 հազ., ինչը, ըստ ընկերության ներկայացուցչի, ռեկորդային ցուցանիշ է: Բացի այդ, ըստ Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի, Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների վաճառքն ինն ամսվա կտրվածքով նվազել է 0,8%-ով: Peugeot-ի վաճառքը նվազել է 13%-ով, Daimler –ինը` 7%-ով: JD Power & Associates հետազոտական ընկերության վերլուծաբան Ջոնաթան Պոլսկոտտայի կարծիքով` եթե իրավիճակը եվրոյի գոտում բացասական սցենարով զարգանա, 2012 թ. վաճառքը կարող է երկրորդ տարին անընդմեջ կրճատվել` հասնելով 12,6 միլիոնի` 2010 թ. 13 միլիոնի եւ 2011թ. ակնկալվելիք 12.8 միլիոնի դիմաց: | |
|
Всего комментариев: 0 | |